Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դավիթ Սարգսյան. Ինչն է դրդում այս անարժանապատիվ կեցվածքին

Դավիթ Սարգսյան. Ինչն է դրդում այս անարժանապատիվ կեցվածքին
04.04.2022 | 07:25

Հույս, Հավատ, Սեր. Քրիստոնեական վարդապետության երեք առանցքային սկզբունքներ, որ տարօրինակորեն, աննախադեպ և աներկբա վստահությամբ, տածում են մերօրյա իշխանիկները ոչ ավելի, ոչ պակաս՝ մեր դարավոր թշնամու հանդեպ, որը բազմիցս կոտորել, թալանել, ավարառել է մեր ժողովրդին և երկիրը, ցեղասպանել և հայրենազրկել հայությանը:

Ի՞նչն է սնուցում միակողմանի խաղաղության դարաշրջանի հանդեպ այդ ինքնավստահությունը՝ տգիտությո՞ւնը, պատմության դասեր չսերտե՞լը: Բայց չէ՞ որ առանձնապես գիտելիք չի պահանջվում մերօրյա իրադարձությունները վերլուծելու և եզրահանգելու համար՝ մեր արյունարբու, ոմանց համար՝ զավեշտալիորեն կիրթ ու կառուցողական, դրացու հեռահար և մոտալուտ նպատակների մասին, որ նա անթաքույց լկտիությամբ հայտարարում է իր երկու պետությունների ամենաբարձր ամբիոններից: Կույրը կտեսներ, խուլը կլսեր, համրը կաղաղակեր: Ապա ի՞նչն է դրդում այս անարժանապատիվ և քստմնելի կեցվածքին, եթե ոչ՝ հայրենադավությունը:


Հ.Գ. 1920 թվականի հոկտեմբերի 30-ին հայկական զորքերը լքում են Կարսը տեղի 20.000 բնակիչների հետ միասին։ Ճակատի ամբողջ հրամանատարությունը հանձնվում է թուրքերին։ Չհաշտվելով իրականությանը՝ Կարսում ինքնասպան են լինում բերդի պարետ, գնդապետ Մելիք-Հովսեփյանը, Սեպուհի բրիգադի հազարապետ Չիլինգարյանը, մարտկոցի հրամանատար, գնդապետ Բագրատունին և առաջին գնդի հրամանատար, գնդապետ Հովհաննես Մազմանյանը։ Չնայած դրան, առավել հայտնի և խորհրդանշական դարձավ վերջինիս մահը։ Երեկոյան ժամը 9-ին, առանց որևէ մի կրակ արձակելու, Կարս մուտք գործեց թուրքական 11-րդ դիվիզիան։

Դիտվել է՝ 11146

Մեկնաբանություններ